Վայոց Ձորում հայտնաբերվել է ավելի քան 10 օր առաջ կորած քաղաքացու դին

17:55 • 26.06.13

Այսօր, ժամը 15.56-ին Եղեգնաձոր քաղաքի ոստիկանության բաժնից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ Եղեգիս գետում, հայտնաբերվել է 1933 թ. ծնված Թամարա Արմենակյանի դին, և այն գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել դին:


ԱԻՆ կայքը հիշեցնում է նաև, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:


Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել էին որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի մոտ: