Օբաման կորցրել է ազդեցությունը համաշխարհային ասպարեզում. Ջոն ՄքՔեյն

15:17 • 26.06.13

Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը, ով, ի դեպ  2008թ. նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մրցակիցն էր, հայտարարել է, որ միջազգային հանրությունը արդեն  Բարաք Օբամային չի ընկալում որպես համաշխարհային ասպարեզում խոշոր խաղացող, և  Ռուսաստանի ու Չինաստանի մերժումը՝ Էդվարդ Սնոուդենին նրան հանձնելու վերաբերյալ, դրա վկայությունն են. գրում է Russia Today-ը։


«Ակնհայտ է, որ Չինաստանը կազմակերպել է այդ մարդու ճանապարհորդությունը Հոնկոնգից Մոսկվա, առանց նրանց հաստատման, դա չէր կարող տեղի ունենալ»,-հայտարարել է ՄքՔեյնը։


Բարաք Օբամայի պահվածքը վնասում է նախագահին միջազգային ասպարեզում. կարծում է 2008թ.-ի ընտրություններում նրա հիմնական հակառակորդը։ «Նախագահ Օբաման ցանկանում է դուր գալ մարդկանց, այն ժամանակ, երբ պետք է ցանկանա, որ իրեն հարգեն»,- ասել է նա։


ՄքՔեյնի խոսքով՝ Բարաք Օբամայի վերջին միջազգային այցերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ նրան դադարել են տեսնել որպես միջազգային ասպարեզի խաղացող։


Սենատորը կարծում է, որ Բարաք Օբամայի ելույթները համեմատելի չեն Ռոնալդ Ռեյգանի կամ Ջոն Քենեդու ելույթների հետ։ «Ես կարծում եմ՝ նա չի հասկանում քաղաքական իրականությունն ու լիդերության նշանակությունն աշխարհում»,-ասել է նա։


ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ամերիկյան կառավարությանն ու հատուկ ծառայություններին մեղադրել է երկրի քաղաքացիների հետևելու համար։ Նա գաղտնի տվյալներ էր փոխանցել Wikileaks-ին, ինչից հետո Սնոուդենը գտնվել էր Հոնկոնգում, իսկ հունիսի 23-ին մեկնել էր Մոսկվա։ Մինչ այժմ նա գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տրանզիտային գոտում։