Սոչիում բանվորներով բեռնատարն ընկել է ձորը. կան զոհեր

19:15 • 26.06.13

Սոչիում բանվորներով «Ուրալ» բեռնատար մեքենան ընկել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 13 մարդ, հայտնում է РИА Новости-ն: Վիրավորները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:


Ըստ փրկարարների՝ դա տեղի է ունեցել Կրասնայա Պոլյանա տանող ճանապարհին:


Իրավապահները պարզում են միջադեպի պատճառներն ու մեղավորներին: