Հռոմում «մարմնավաճառների ցույց» է անցկացվել՝ ի աջակցություն Բեռլուսկոնիի

14:44 • 26.06.13

Անչափահաս մարմնավաճառի հետ ունեցած կապերի համար մեղավոր ճանաչված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմնակիցները հունիսի 25-ին Հռոմի կենտրոնում՝ Ֆերնեզե հրապարակում, «Մենք բոլորս մարմնավաճառներ ենք» կարգախոսով ցույց են անցկացրել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով իտալական Gazzetta del Sud-ին։ 


Ցույցի կազմակերպիչն է Il Foglio թերթը և, մասնավորապես, նրա գլխավոր խմբագիր Ջուլիանո Ֆերարան, ով Բեռլուսկոնիի մտերիմ ընկերն է։ Պարբերականը Բեռլուսկոնիի դատավճիռն անվանել է «բարբարոսական պատիժ»։ Ֆերարայի խոսքով՝ այս դատավճիռը խայտառակում է իտալական արդարադատության համակարգը՝ իջեցնելով այն Աֆղանստանի կամ Իրանի մակարդակին։


Ըստ L'Unione Sarda թերթի տվյալների՝ ակցիային մասնակցել է մոտ 300-400 մարդ, որոնցից 100-ը՝ լրագրողներ։ Ցույցին նկատել են նաև Բեռլուսկոնիի ներկայիս հարսնացուին՝ 27-ամյա Ֆրանչեսկա Պասկալեին։ Վերջինս ասել է, որ ամաչում է իտալական դատական համակարգի համար։