Ռուսաստանն առաջին անգամ Բելառուսում ավիաբազա կհիմնի. ՌԴ ռազմական օդուժի գլխավոր հրամանատար

14:54 • 26.06.13

Ռուսաստանն առաջին անգամ Բելառուսում իր ավիացիոն բազան կհիմնի, որը կգտնվի Լիդա քաղաքում՝ Լեհաստանի ու Լիտվայի սահմաններից ոչ հեռու։ Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, այն շահագործման կահնձնվի արդեն ընթացիկ տարում։
Այս մասին տեղեկացրել է ՌԴ ռազմական օդուժի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարյովը։

 

«Բելառուսում ռուսական ավիաբազայի հիմնումը 2 պետությունների միջև ռազմական համագործակացության ամրապնդման համաձայնության արդյունք է»,- ասել է Բոնդարյովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ավիաբազան լինելու  է միայն ռուսական, թե ռուս-բելառուսական, գեներալն ասել է. «Սկզբում այն կլինի ռուսական, իսկ հետո կտեսնենք»։ Նա նաև հավելել է, որ ավիաբազայի համալրման հարցերն իր վրա կվերցնի Մինսկը, իսկ Մոսկվան նրան կօգնի այդ հարցում։

 

Բոնդարյովի խոսքերով, ավիաբազան կդանա շատ կարևոր տարր Միավորված պետության  (Союзное государство, ՌԴ-ի և Բելառուսի Հանրապետության միջև քաղաքական ծրագիր) համար ՝ռազմավարական տեսանկյունից, որը կապահովի Բելառուսի օդային տարածքի անվտանգությունը։ Հայտնի է դարձել, որ մինչ տարվա վերջ այտեղ կտեղակայվեն Су-27СМ3 կործանիչները։