Սիրիացի ապստամբների համար զինամթերք տեղափոխող նավը երկու կես է եղել Հնդկական օվկիանոսում
Զինամթերքով բեռնված նավը, որը ենթադրաբար զենք էր տեղափոխում սիրիացի ապստամբների համար, երկու մասի է կիսվել հնդկական Գոա նահանգից 530 ծովային մղոն հեռավորության վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Times of India-ին հղումով։
Գոայի գլխավոր նախարար Մանոհար Պարրիկարի խոսքով՝ զենքի բեռի առկայության և դրա պատկանելության մասին տեղեկությունները դեռ հստակ չեն։
Սինգապուրից դուրս եկած MOL Comfort նավը, որի երկարությունը 300 մետր է, աղետի է ենթարկվել փոթորկի պայմաններում։
Նավի տերը Mitsui OSK Lines ընկերությունն է, որն արդեն օգնություն է ուղարկել։ 26 մարդուց բաղկացած անձնակազմը փրկվել է։
Գոայի առափնյա անվտանգությունը հետևում է իրավիճակին։ Ներկայում MOL Comfort-ը շարունակում է գտնվել միջազգայն ջրերում։
Mitsui OSK Lines-ը հայտարարել է, որ մեծ քանակությամբ վառելիքի արտահոսք օվկիանոսում տեղի չի ունեցել։










