Տեխասում 37 տարվա մեջ մահապատժի կենթարկեն 500-րդ հանցագործին
Ամերիկյան Տեխաս նահանգում մոտ ժամանակում կիրականացվի 500-րդ մահապատիժը՝ սկսած 1976թ-ից, երբ Գերագույն դատարանը թույլատրեց կիրառել այդ պատժամիջոցը։ Մահապատժի է դատապարտվել 52-ամյա Քիմբերլի Մաքքարթին, որը 1997-ին դանակահարել է իր հարևանին, հայտնում է Russia Today-ը։
16 տարի առաջ կողոպուտ և դաժան սպանություն իրականացրած աֆրոամերիկուհին դարձել է առաջին կինը վերջին 3 տարիների ընթացքում, ով մահապատժի է դատապարտվել Տեխաս նահանգում։ Արդեն հունիսի 27-ին, հնարավոր է, կկատարվի մահացու ներարկումը։
Մոտակա 4 ամիսների ընթացքում նահանգում մահապատժի կենթարկվեն ևս 7 հանցագործներ, իսկ ավելի քան 280 դապատարտյալների մահապատժի ամսաթիվը հաստատված չէ։ Ըստ վիճակագրության՝ Տեխասում իրականացվում է մոտ 1 դատավճիռ՝ 3 շաբաթը մեկ անգամ։










