ԱՄՆ ցամաքային զորքերի թիվը կկրճատվի 80.000-ով

11:28 • 26.06.13

Միացյալ Նահանգները մինչև 2017թ.-ի ֆինանսական տարվա ավարտը (2017թ.-ի սեպտեմբերի 30-ը) 80 հազարով կկրճատի ցամաքային զորքերի թիվը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
 

Այդ մասին լրագրողներին հաղորդել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի ղեկավար Ռեյ Օդիերնոն։


Նրա խոսքով՝ զորքերի թիվը կրճատվելու է 14%-ով՝ 570 հազարից հասնելով 490 հազար։


Կրճատումն ուղեկցվելու է վերակազմավորմամբ. ցամաքային զորքերի 45 բրիգադի փոխարեն մնալու է 33-ը։

 

Ինչպես հաղորդել է Օդիերնոն, զինված ուժերի ընդհանուր ֆինանսավորման 487 մլրդ դոլարից ցամաքային ուժերին բաժին է ընկնում 170 մլրդ-ը։