Դաղստանի արևմուտքում զինված բախման հետևանքով 4 հատուկջոկատային է վիրավորվել

08:43 • 27.06.13

Դաղստանի Ցունտինի շրջանի Խուտրախ բնակավայրի մոտակայքում զինված բախման հետևանքով 4 հատուկջոկատային է վիրավորվել, հայտնում է Газета-ն։

 

«Լույս հինգշաբթի գիշերը հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներն արգելափակել են Խուտրախի շրջակայքում գտնվող մի տուն, որտեղ ենթադրաբար գտնվել է 2 անհայտ զինված անձ։ Հանձնվելու պահանջներին ի պատասխան՝ հանցագործները հատուկջոկատայինների ուղղությամբ մի քանի նռնակ են նետել, որի հետևանքով 4 աշխատակից վիրավորվել է», - նշել է իրավապահ մարմինների աղբյուրը։

 

Նրա խոսքով՝ մարտի հետևանքով, դեռևս չհաստատված տվյալներով, 2 գրոհային է չեզոքացվել։