Կահիրեում մեկնարկում է հակակառավարական ցույցը
Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի հակառակորդներն այսօր հավաքվել են Կահիրեում գտնվող պաշտպանության նախարարության շենքի առաջ՝ ծածանելով եգիպտական դրոշներ և հակակառավարական կարգախոսներով պաստառներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սպասվում է, որ մոտ ժամերի ընթացքում Մուրսին հատուկ ելույթով կդիմի երկրի քաղաքացիներին:
Ավելի վաղ չորեքշաբթի օրը Մանսուր քաղաքում նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև առաջացած բախումների հետևանքով զոհվել էր առնվազն 3 մարդ, իսկ ավելի քան 200-ը վիրավորվել էր:










