Փարիզի խորհրդանիշը կրկին իր դռները կբացի այցելուների առաջ

10:49 • 27.06.13

Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրը կրկին կընդունի զբոսաշրջիկներին՝ անձնակազմի երկօրյա գործադուլից հետո։ Էյֆելյան աշտարակը կբացվի հունիսի 27-ին՝ տեղի ժամանակով ժամը 09։00-ին, գրում է НТВ-ն։

 

«Երկաթե լեդին», ուր տարեկան մինչև 7 մլն մարդ է այցելում, անհասանելի էր այցելությունների համար հունիսի 25-ին և 26-ին։

 

Աշխատակիցները ղեկավարությանը դժգոհությունների մի ամբողջ ցուցակ են ներկայացրել՝ ցածր աշխատավարձ, ոչ անվտանգ պայմաններ և այլն։