Ջրհեղեղներից հետո Հնդկաստանում զանգվածային դիակիզումներ են

15:28 • 27.06.13

Հնդկաստանում հոգևորականներ ու տոննաներով ցախ է ուղղաթիռներով տեղափոխվում Քեդարնաթ քաղաք, որն ամենից շատ է տուժել ջրհեղեղներից, հայտնում է Al Jazeera-ն:

 

Քեդարնաթում առնվազն 300 մարդ է զոհվել. այս և այլ զոհերի մարմիններ զանգվածային դիակիզման կենթարկվեն։

 

Երկու շաբաթ առաջ Հնդկաստանի Ութարաքհանդ նահանգը հեղեղումների գոտի էր դարձել, ինչի հետևանքով մոտ 6.500 մարդ է զոհվել: Կա նաև 500 անհետ կորած:

 

Աղբյուրն արձանագրում է նաև, որ ջրհեղեղներից հետո նահանգի բնակիչները մնացել են անօթևան և մատնվել անգործության: