Ֆրանսիան հարկադրված է եղել փոխհատուցում վճարել 5 թմրավաճառների
Սթրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ֆրանսիային պարտադրել է 5.000 եվրո վճարել 5 թմրավաճառներին՝ որպես բարոյական փոխհատուցում այն բանի համար, որ 2 օր նրանց պահել են բանտում:
«Ջունիոր» նավը, որի անձնակազմը կասկածվում էր թմրանյութերի վաճառքի մեջ, 2008 թվականին արևմտաաֆրիկյան ափի մոտակայքում ձերբակալվել էր ֆրանսիական ռազմածովային ուժերի կողմից և 18 օրվա ընթացքում տեղափոխվել էր ֆրանսիական Բրեստ քաղաք:
Դատարանը վճռել է, որ թմրավաճառների իրավունքները խախտվել են, որովհետև նրանց՝ ֆրանսիական ափ հասնելուց հետո անմիջապես մեղադրանք չի առաջադրվել:
Անձնակազմը 2 օր մնացել է բանտում, ինչից հետո նոր թմրավաճառները կանգնել են դատարանի առաջ, որը որոշել է երկարաձգել նրանց կալանքի ժամկետը:










