Ֆրանսիայի դատարանը երկրորդ անգամ ցմահ ազատազրկման է դատապարտել միջազգային հայտնի ահաբեկիչ Կառլոսին
Փարիզի դատարանն այսօր հաստատել է «Կառլոս» կեղծանունով հայտնի միջազգային ահաբեկիչ Իլյիչ Ռամիրես Սանչեսի՝ ցմահ ազատազրկման դատավճիռը: Իլյիչ Ռամիրես Սանչեսը լրատվամիջոցների կողմից ստացել է «շնագայլ» մականունն այն բանից հետո, երբ նրա բնակարանում խուզարկման արդյունքում հայտնաբերվել էր Ֆրեդերիկ Ֆորսայթի «Շնագայլի օրը» վեպը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Կառլոսը մի շարք ահաբեկչական գործողություններ էր իրականացրել Եվրոպայի տարբեր երկրներում: 1997-ին Փարիզում նրան դատապարտել են ցմահ ազատազրկման 3 մարդու սպանության մեղադրանքով:
2011-ի դեկտեմբերին ֆրանսիական դատարանը երկրորդ անգամ է նրա հանդեպ կիրառում ցմահ ազատազրկման դատավճիռը 1982-ին Ֆրանսիայում 4 ահաբեկչական գործողություն իրականացնելու համար, որոնց հետևանքով զոհվել էր 11 և վիրավորվել շուրջ 150 մարդ: Կառլոսը բողոքարկել էր այդ դատական որոշումը, սակայն չորեքշաբթի նրա բողոքը մերժվել է: Իր ցմահ ազատազրկումը ահաբեկիչը կանցկացնի խիստ ռեժիմի պայմաններում:










