Մոնղոլիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է գործող նախագահը. Մոնղոլիայի ԿԸՀ

08:40 • 27.06.13

Մոնղոլիայի գործող նախագահ Ցախիագիյն Էլբեգդորժը վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների մեծամասնությունը։

 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, համաձայն երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների՝ նրա օգտին քվեարկել է 622.794 ընտրող կամ ընտրողների 50.23%-ը։

 

520 380 ընտրող կամ ընտրողների 41,97%-ն իրենց ձայնը տվել են «Մոնղոլիայի ազգային կուսակցության» թեկնածու, խորհրդարանի պատգամավոր Բադմաանյամբուուգիյն Բատ-Էրդենեին, իսկ ձայների 6.5 %-ը կամ 80.563 քվե ստացել է Մոնղոլիայի նախագահի առաջին կին թեկնածու Նացագիյն Ուդվալը։