Վենեսուելայում հայտնաբերվել է «Միսսոնի» նորաձևության տան սեփականատիրոջ՝ կես տարի առաջ անհետացած ինքնաթիռը

21:55 • 27.06.13

Վենեսուելայում հայտնաբերվել է կես տարի առաջ անհետացած ինքնաթիռը, որում գտնվում էին «Միսսոնի» նորաձևության տան համասեփականատերը, նրա կինը և ընկերները: Այս լուրը այսօր հաստատել են Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունում, գրում է ИТАР-ТАСС-ը:


«Բեկորները հայտնաբերվել են Կարիբյան ծովում 70 մետր խորության վրա, ինքնաթիռը բաժանվել է մասերի, սակայն այն հաջողվել է ինդենտիֆիկացնել համարանիշի միջոցով»,-նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:


Օդանավը, որը ղեկավարում էին 2 վենեսուելացի օդաչուներ, անհետացել էր հունվարի 4-ին՝ Կարակասում գտնվող Լոս-Ռոքես արշիպելագից թռչելուց հետո: Ինքնաթիռում գտնվում էր «Միսսոնի» նորաձևության տան սեփականատիրոջ տղան, նրա կինը և 2 ընկերները: Տեղական իշխանությունները մի քանի շաբաթ անհաջող որոնում էին անհետ կորածներին: