Օբաման խոստացել է կործանիչներ չուղարկել Սնոուդենի հետևից, եթե նա որոշի օդանավ նստել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նպատակ չունի կործանիչ օդանավեր ուղարկել այն օդանավի հետևից, որը կտեղափոխի ԿՀՎ-ին վերաբերող տեղեկություններ հրապարակած նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին, որն այժմ գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, հայտնում է Life News-ը:
«Ես չեմ պատրաստվում կործանիչներ օդ հանել՝ 29-ամյա հաքերին հասնելու համար», - մասնավորապես ասել է Օբաման Աֆրիկա իր այցի ժամանակ:
Օբաման պնդել է նաև, որ Սնոուդենի հարցով չի խոսել ոչ Չինաստանի, ոչ Ռուսաստանի ղեկավարների հետ:










