Դամասկոսի քրիստոնեական թաղամասում ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ
Դամասկոսում մահապարտի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ առնվազն 8-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով երկրի պետական հեռուստատեսությանը:
Պայթյունը տեղի ունեցել է քաղաքի հին մասում, որը հիմնականում բնակեցված է քրիստոնյաներով:
Ըստ ՄԱԿ-ի մոտավոր տվյալների, Սիրիայում հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 100.000 մարդ:










