Վրաստանում ձերբակալվել են Սաակաշվիլիի կուսակից երկու փոխքաղաքապետեր և այլ պաշտոնյաներ

13:03 • 27.06.13

Վրաստանում ձերբակալվել են Թբիլիսիի 2 փոխքաղաքապետերը, քաղաքային խորհրդի նախագահի տեղակալը և խորհրդի 5 անդամներ. նրանք բոլորն էլ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներ են։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին հայտարարել է քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչ, պատգամավոր Մարիամ Սաջայան։
 

Կուսակցության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը։ Ինչպես նշվում է, բացի քաղաքային ժողովի անդամներից, ձերբակալվել են նաև Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այլ տեղեկություններ դեռևս չկան։

 

Ինչպես տեղեկացրել է Թբիլիսիի քաղաքային ժողովի ներկայացուցիչ Կոկի Իոնաթամիշվիլին, ձերբակալությունները տեղի են ունեցել երեկ ուշ երեկոյան։