ԱՄՆ-ում պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Բոսթոնի ահաբեկչության կազմակերպչին
ԱՄՆ իշխանությունները հինգշաբթի օրը պաշտոնական մեղադրանք են ներկայացրել Բոսթոնի ահաբեկչությունը կազմակերպելու մեջ կասկածվող Ջոհար Ցարնաևին, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Բոսթոնի դաշնային դատախազությունը հայտնել է, որ Ցարնաևը մեղադրվում է 4 մարդու սպանության և զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման մեջ: Նրանց մեղադրանք են ներկայացրել 30 կետերով, հաղորդում է France-Presse գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 15-ին տեղի ունեցած Բոստոնի ահաբեկչության ժամանակ 2 պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել ավելի քան 200 մարդ։ Ահաբեկչության կասկածյալներից Թամերլան Ցարնաևը՝ Չեչնիայից, մահացել էր ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Ջոհարը, վիրավորվել և տեղափոխվել էր բանտային հիվանդանոց։










