Կուբան չեղյալ է համարել քննությունների արդյունքները՝ ճիշտ պատասխանների վաճառքի պատճառով
Կուբայի իշխանությունները չեղյալ են համարել մայրաքաղաք Հավանայում ավարտական քննությունների արդյունքները, երբ հայտնաբերել են, որ մաթեմատիկայի քննության ճիշտ պատասխանները նախապես վաճառված են եղել։
Ինչպես նշում է Газета-ն՝ հղում անելով The Havana Times-ին, հետաքննության արդյունքում պարզվել է, որ նախապատրաստական կուրսերի 2 ուսուցիչ բոլոր ցանկացողներին վաճառել են ճիշտ պատասխանները։ Իսկ որոշ աշակերտներ էլ վերավաճառել են դրանք մյուս աշակերտներին։
Ներկայում 2 ուսուցիչներն էլ ձերբակալված են և ամբողջ երկրով մեկ վերստուգվում են մյուս ավարտական քննությունների արդյունքները։ Մաթեմատիկայի մյուս քննությունը տեղի կունենա հուլիսի 1-ին։










