Եվրամիությունը որոշել է մեկնարկել Սերբիայի անդամակցության շուրջ բանակցությունները
Եվրամիության անդամ երկրները որոշում են կայացրել առաջիկա ամիսներին պաշտոնական բանակցություններ սկսել Սերբիայի հետ, ում դիմումը Եվրամիությանն անդամակցելու համար երկար ժամանակ հետաձգվում էր Կոսովոյի հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով, հայտնում է BBC-ն:
Ուրբաթ Բրյուսելում ավարտված գագաթնաժողովի պաշտոնական տվյալներում ասվում է, որ Սերբիայի հետ բանակցությունների ընդհանուր ծրագիրը Եվրախորհուրդը կհաստատի մինչև հաջորդ տարվա հունվարը:
Եվրամիությունը պատրաստ է նաև սկսել Կոսովոյի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: ԵՄ նման անդամի կարգավիճակը երկրին առավելություն է շնորհում առևտրական և Եվրամիության հետ այլ հարաբերությունների հարցում և դիտվում է որպես լիարժեք անդամակցությանն ուղղված քայլ:










