Ֆինլանդիայում այսօր կայծակի ռեկորդային թվով փայլատակումներ են գրանցվել

00:18 • 28.06.13

Ֆինլանդիայում այսօր ռեկորդային քանակով կայծակներ են որոտացել՝ շուրջ 26 հազար անգամ, հայտնում են Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտից, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:


Առավոտյան ինստիտուտի աշխատակիցները գրանցել էին 10 հազար փայլատակում, սակայն երեկոյան դրանց թիվը գրեթե եռապատկվել է: Միաժամանակ հաղորդվում է, որ 1988-ին գրանցված ռեկորդը դեռևս չի գերազանցվել: Այն ժամանակ մասնագետները գրանցել էին 40 հազար:


Երկրի կենտրոնական նահանգներում կայծակի պատճառով առանց էլեկտրականության են մնացել հազարավոր տներ: Այդ տարածաշրջաններում օդերևութաբանները կանխատեսում են փոթորիկ՝ հաղորդելով, որ քամու ուժգնացումը կարող է հասնել վայրկյանում 25 մետրի: