Սերժ Սարգսյանի կնքահայրությամբ ամուսնացել են շախմատիստ Գաբրիել Սարգսյանը և Լիանա Ավոյանը (լուսանկարներ)

19:36 • 28.06.13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կնքահայրությամբ այսօր ամուսնացել են շախմատիստ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը և Լիանա Ավոյանը։ Նորապսակներին կարգել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ սրբազան Կճոյանը։


Պսակադրության արարողությանը ներկա են եղել նաև Լևոն Արոնյանը, ով հանդիսությանը մասնակցել է ֆիլիպինցի ընկերուհու՝ Արիաննա Կաոիլիի հետ, ինչպես նաև Հայաստանի շախմատի հավաքականի մյուս անդամները։


Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին խոստացել էր, ամուսնանալու դեպքում ինքն է նրանց «քավորը» լինելու։


Լուսանկարները՝ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի ֆեյսբուքյան էջի