Գվատեմալայում ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Cessna տեսակի ոչ մեծ ինքնաթիռ է այսօր վթարի ենթարկվել Գվատեմալայում: Օդանավում գտնվող 6 մեքսիկացի ուղևորները զոհվել են, տեղեկացնում է РИА Новости-ն՝ տեղի լրատվամիջոցներին հղումով:
Փրկարար ծառայությունների տվյալների համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել Գվատեմայա քաղաքից 300 կմ հեռավորության վրա գտնվող Սան Մարկոս շրջանում:
Ներկայում փրկարարները և ոստիկաննները դեպքի վայրում աշխատանքներ են տանում զոհվածների մարմինները դուրս բերելու ուղղությամբ: Պատահարի պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:










