Հոնկոնգի «Դիսնեյլենդում» վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել

13:13 • 28.06.13

Հոնկոնգի Լանտաու կղզում՝ «Դիսնեյլենդ» զբոսայգու տարածքում, երկու ավտոբուսների մասնակցությամբ վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։

 

Ըստ նախնական տվյալների՝ բախվել են երկու ավտոբուսներ, որոնք տեղափոխել են այգու այցելուներին։ Տուժածների մեծամասնությունը ստացել են թեթև վնասվածքներ։ Տուժածների թվում կան զբոսաշրջիկներ։