Ճապոնիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է աշակերտների վրա
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի տարրական դպրոցներից մեկի մոտ զինված հարձակում է տեղի ունեցել. դանակով զինված տղամարդը հարձակվել է աշակերտների վրա, վիրավորել նրանց և մեքենայով փախուստի դիմել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցներին։
Ճապոնական ոստիկանության տվյալների համաձայն՝ տղամարդը եղել է մոտ 30 տարեկան։ Հարձակման հետևանքով երկու 6 տարեկան տղաներ վիրավորվել են պարանոցի շրջանում, 7 տարեկան երեխան՝ ձեռքի։
Երեխաների վիճակի մասին չի հաղորդվում։










