Լիբիայում նախկին հեղափոխական խմբավորումների բախումների հետևանքով զոհվել է 10 մարդ

01:06 • 28.06.13

Լիբիայում նախկին հեղափոխական խմբավորումների բախումների հետևանքով զոհվել է առնվազն 10 և ավելի քան 100 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետը, գրում է Риа Новости-ն:


Reuters գործակալությունը հայտնում է, որ ներկայում Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում լսելի են հրաձիգի կրակահերթեր և պայթյուններ:


Հանրապետությունում աճող բռնությունների արդյունքում իր պաշտոնից այսօր հեռացվել է պաշտպանության նախարար Մուհամմեդ ալ-Բարգատին: Այս հրաժարականով կառավարությունը փաստացիորեն ընդունել է, որ անզոր է հաշտեցնել հեղափոխական խմբավորումներին, որոնք չեն հպատակվում կենտրոնական իշխանություններին և զինված պայքար են մղում միմյանց դեմ: