Մոսկվայի հարավ-արևելքում ձերբակալվել է 1.400 ներգաղթյալ

11:00 • 28.06.13

Մոսկվայի հարավ-արևելքում հայտնաբերվել է ներգաղթյալների անօրինական հանրակացարան, որտեղ ձերբակալվել է շուրջ 1.400 մարդ, տեղեկացնում է gazeta.ru-ն։


Ոստիկանները պարզել են, որ թուրքական «ЕНКА» ընկերությունն առևտրա-մշակութային համալիր կառուցելու փոխարեն կառուցել է հանրակացարան՝ օտարերկրյա քաղաքացիների համար։

 

«Ոստիկանության բաժին է տեղափոխվել 1.380 օտարերկրյա քաղաքացի՝ նրանց ինքնությունը և մասնակցությունը որևէ հանցագործության ստուգելու նպատակով»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

 

Ոստիկանության աշխատակիցները նյութեր են նախապատրաստել Ռուսաստան այցելության օրենքները խախտելու, ՌԴ-ում անօրինական մնալու կապակցությամբ։


Քննարկվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 322 հոդվածի առաջին մասով (կազմակերպված անօրինական ներգաղթ) գործ հարուցելու հարցը։