Բեռլինի ոստիկանները սպանել են ինքնասպանության պատրաստվող տղամարդուն
Բեռլինի շատրվաններից մեկում մերկ տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել հսկայական դանակով, սակայն նախքան այդ ոստիկանները գնդակահարել են նրան, հայտնում է Life News-ը:
Բազմահազար անցորդներն այսօր առավոտյան ոստիկանություն են դիմել, որ Բեռլինի պատի մոտ Նեպտունի շատրվանի վրա տղամարդ է բարձրացել:
Մերկ տղամարդն ագրեսիվ պահվածք է ցուցաբերել՝ թափահարելով դանակը:
Երբ ժամանած ոստիկանները փորձել են հանգստացնել նրան, նա փորձել է ինքնասպանություն գործել:










