Ոստիկանները ձերբակալել են Նելսոն Մանդելայի հիվանդանոցի մոտ հայտնաբերված տեսախցիկով անօդաչու թռչող սարքի սեփականատիրոջը

23:33 • 28.06.13

Ոստիկանները ձերբակալել են հեռակառավարվող ուղղաթիռի տիրոջը, որի վրա տեղադրված տեսախցիկը նկարահանումներ է իրականացրել Պրետորիայի հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, տեղեկացնում է Russia Today-ը:


Ոստիկանները հիվանդանոցի տարածքից հեռացրել են ռեժիսորին, նրա ուղղաթիռը և նրա 21-ամյա որդուն: Ըստ աղբյուրի՝ վերջինս չի կարծել, որ անթույլատրելի գործողություն է կատարում: Նա մտադիր է եղել նկարահանված տեսանյութը տրամադրել լրատվամիջոցներին:


Հիշեցնենք, որ 94-ամյա Մանդելան հիվանդանոց է տեղափոխվել երեք շաբաթ առաջ: Նրա վիճակը վատթարացել է վերջին մի քանի օրերի ընթացքում, ինչը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնացման առիթ է դարձել: