Սիրիայի և Թուրքիայի քաղաքացիները անօրինական գործարքների միջոցով 7 մլրդ ռուբլի են լվացել Ռուսաստանում
Ռուսական հատուկ ծառայությունները վնասազերծել են Սիրիայի և Թուրքիայի քաղաքացիներից բաղկացած խմբավորումը, որի անդամները 3 տարվա ընթացքում Ռուսաստանի տարածքում անօրինական բանկային գործարքներ են իրականացրել՝ ծախսերը ներկայացնելով որպես զանազան ապրանքների և ծառայությունների դիմաց կատարած վճարումներ, տեղեկացնում է Russia Today-ը:
Մեղադրյալների բնակարաններում և գրասենյակներում իրականացրած խուզարկության ընթացքում ոստիկաններն առգրավել են էլեկտրոնային կրիչներ, հաշվապահական և կեղծ ընկերությունների վարչական փաստաթղթեր, որոնց մի մասը գրանցված է օֆշորային գոտում, հայտնում է աղբյուրը: Բացի այդ, Դաշնային ծառայության և ՆԳՆ աշխատակիցները առգրավել են 40 մլն ռուբլու համարժեք գումար՝ տարբեր արտարժույթներով:
Հետաքննության տվյալներով՝ միջազգային հանցավոր խմբավորումը Ռուսաստանում գործել է 2011-ից:










