Սաակաշվիլիի կուսակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել խորհրդարանում
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունն անցնում է քաղաքական բոյկոտի։ Համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդները։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նրանք արդեն լքել են խորհրդարանի շենքը։
Փոքրամասնության անունից հայտարարություն է արել Լևան Բեժաշվիլին։ Նա հայտարարել է, որ կուսակցության ներկայացուցիչների դեմ աննախադեպ արշավ է սկսվել՝ առաջնորդներին ձերբակալելով։
«Հնարավոր չէ գործունեություն ծավալել նման ռեժիմում և քննարկել օրինագծեր։ Մենք անցնում ենք քաղաքական բոյկոտի փուլ և հրաժարվում ենք խորհրդարանական գործունեությունից»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ձերբակալվել են Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցներ և քաղաքային խորհրդի անդամներ։ Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել, սակայն նրանցից չորսը երեկոյան դարձյալ ձերբակալվել են։ Նրանք մեղադրվում են բյուջետային միջոցները յուրացնելու համար։










