Ֆրանսիայում կփակեն Սարկոզիի դեմ գործը, իսկ նրա ընկեր գործարարի դեմ գործ կհարուցեն
Ֆրանսիական դատախազությունը մտադիր է փակել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ հարուցված գործը, հայտնում է Interfax-ը:
Սարկոզին մեղադրվում է 2007-ին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ֆրանսիացի միլիարդատիրուհի Լիլիան Բետանկուրից ապօրինի ձևով միջոցներ ստանալու համար:
2010-ին Բետանկուրների նախկին հաշվապահ Կլեր Տիբուն մամուլում հայտնել էր, որ այդ գումարը կազմել է 150 հազար եվրո: Սարկոզին հերքում է մեղադրանքը:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Սարկոզիի ընկեր, քաղաքական գործընկեր և գործարար Բեռնար Տապիին խարդախության մեղադրանք է ներկայացվել:
Տապին ձերբակալվել էր հունիսի 24-ին Adidas ընկերությունում իր բաժնեմասի վաճառքի գործարքի հետ կապված:










