Սնոուդենի հայրը պնդում է, որ որդին պատրաստ է վերադառնալ ԱՄՆ՝ որոշակի պայմանների ապահովման դեպքում

16:43 • 28.06.13

Միացյալ Նահանգների կողմից հետախուզվող Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայրը պնդում է, որ իր որդին պատրաստ է վերադառնալ ԱՄՆ՝ որոշակի պայմանների ապահովման դեպքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Reuters-ին հղումով։


Հոր խոսքով՝ նա կվերադառնա այն դեպքում, երբ երաշխիքներ կլինեն, որ ԱՄՆ-ում նրան չեն ձերբակալի և բաց դատավարություն տեղի կունենա։

ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթեր և ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունը գաղտնազերծած Սնոուդենի հայրը մտահոգ է, որ իր տղային նենգափոխում են, այդ թվում՝ Wikileaks-ի ներկայացուցիչները։

 

Wikileaks-ի ներկայացուցիչները բացահայտ աջակցություն են հայտնել Սնոուդենին, երբ նա բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայություններին։

 

Լրատվամիջոցների տվյալներով՝ Wikileaks-ի ներկայացուցիչները նրան իրավաբանական աջակցություն են տրամադրում։