Թուրքիայում հանգստացող բրիտանացի զբոսաշրջիկին մերկացրել և 17 անգամ դանակահարել են՝ թուրք աղջկա համբուրելու համար
Թուրքիայի Մարմարիս քաղաքում երիտասարդները մերկացրել և դանակահարել են 17-ամյա բրիտանացի զբոսաշրջիկին՝ տեղի բարերից մեկում մի թրքուհու համբուրելու համար, հայտնում է The Sun-ը: Երիտասարդին դանակահարելուց ու նաև ածելիով վնասելուց հետո նրան տարել-թողել էին զբոսայգում:
Այժմ 17-ամյա Դուեյն Ուարդը հիվանդանոցում պայքարում է իր կյանքի համար, իսկ 24 և 26-ամյա տեղացիները ձերբակալվել են:
Այս գործողության մեջ ներգրավված է եղել 270 ոստիկան:










