Սիրիան բիզնես է անում ռուբլով, ռիալով և յուանով. The Financial Times
Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանն օգնություն են ցուցաբերում սիրիական տնտեսությանը, և Բաշար ալ-Ասադը ողջ բիզնեսը վարում է ռուբլով, ռիալով և յուանով, գրում է gazeta.ru-ն՝ The Financial Times-ին հղումով։
Այդ մասին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը, ով վերահսկում է տնտեսությունը։
Նրա խոսքով՝ Դամասկոսի գլխավոր դաշնակիցներն օգնում են Սիրիային միջազգային ֆինանսական գործարքներով և մեծացնում են վարկային սահմանաչափը։
«Վատ չէ, երբ ձեր թիկունքին ռուսներն են, չինացիները և իրանցիները։ Այդ երեք երկրները մեզ քաղաքական, ռազմական և տնտեսական օգնություն են ցուցաբերում»,-հաղորդել է Ջամիլը։
Ջամիլը նաև պատմել է, որ ռուսական նավերը նավթամթերք են հասցնում Սիրիայի ափերին, որոնք գտնվում են Դամասկոսի վերահսկման տակ։ Այլ մանրամասներ փոխվարչապետը չի հաղորդել։










