Սիրիայի ընդդիմությունն առաջին անգամ խոստացել է հետաքննել զինյալների կողմից մահապատիժ իրականացնելու դեպքը
Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդն առաջին անգամ հայտարարել է մահապատիժների դեպքը հետաքննելու մտադրության մասին, որը տեղի է ունեցել զինյալների կողմից ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, տեղեկացնում է Взгляд-ը։
Ենթադրաբար, խոսքը երկու սիրիացի քրիստոնյաների մահապատժի մասին է, որոնցից մեկը հոգևորական է եղել։ «Անցկացվելու է ստուգում այդ տեսագրության իսկության, տեղի և ժամանակի վերաբերյալ»,-ասված է ընդդիմադիրների հայտարարության մեջ։
Եթե այդ տեսանյութը կեղծ է, ապա սիրիական ընդդիմությունը մտադիր է պատժել դրա հեղինակներին։ Սակայն եթե փաստը հաստատվի, ապա Ազգային կոալիցիան Սիրիական ազատ բանակի հետ համագործակցությամբ կձերբակալի մեղավորներին և «կդատապարտի արդար դատարանով»։
Մահապատժի տեսահոլովակը, որը ցուցադրվել էր արաբական լրատվամիջոցներով, մեծ աղմուկ էր բարձրացրել։
Տեսանյութում զինյալները, ենթադրաբար ահաբեկչական համարվող «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումից, ինքնադատաստան են տեսնում երեք գերիների նկատմամբ։










