Թուրքիայում անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 8-ը վիրավորվել են

23:16 • 28.06.13

Թուրքիայում անվտանգության ուժերի կողմից ցուցարարների խմբի ուղղությամբ բացված կրակի հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 8-ը վիրավորվել են: Ցուցարարները բողոքում են Թուրքիայի հարավարևելյան հատվածում ժանդարմերիայի պահակակետ կառուցելու դեմ, տեղեկացնում է Russia Today-ը՝ թուրքական անվտանգության ծառայության աղբյուրին հղումով:


Աղբյուրի տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիր նահանգի գյուղերից մեկում, որտեղ գերակշռող բնակչությունը քրդեր են: Դեռևս տեղեկություն չի հաղորդվում այն մասին, թե ինչու են ցուցարարները բողոքում շինարարության դեմ: