ԼՂՀ պատգամավորը ԱԺ-ում պահանջել է արտգործնախարարի հրաժարականը (տեսանյութ)

12:56 • 28.06.13

ԼՂՀ ազգային ժողովի հունիսի 27-ի նիստում անկախ պատգամավոր Վահան Բադասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում պահանջել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հրաժարականը՝ կապված «Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նրա հնչեցված տեսակետներին, որոնք, ըստ պատգամավորի, հակասում են ԼՂՀ Սահմանադրությանը եւ ժողովրդի մոտեցումներին։ 

«Արտգործնախարարը խախտել է ԼՂՀ Սահմանադրությունը՝ իր և նախարարության տեսակետները հայտնելու ժամանակ, ուստի պահանջում եմ նրա հրաժարականը։ Հրաժարական չտալու դեպքում կխնդրեի կառավարությանը, որպեսզի պաշտոնանկ անի Կարեն Միրզոյանին՝ որպես դիվանագետի և արտաքին գործերի նախարարի»։

Հիշեցնենք, որ Կարեն Միրզոյանը ֆրանսիական France 24 հեռուստակայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավոր է համարում Արցախի վերադարձը Ադրբեջանի կազմ, ասել էր, թե «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր», իսկ Արցախի ազատագրված տարածքներն անվանել էր «անվտանգության ապահովման բուֆերային գոտի», ինչը ԼՂՀ–ում և Հայաստանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել: