Վատիկանի եպիսկոպոսը ձերբակալվել է խարդախության կասկածանքով

14:44 • 28.06.13

Իտալիայում փողերի լվացման կասկածանքով ձերբակալվել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Նունցիո Սկարանոն, ով աշխատում է Վատիկանի ֆինանսական վարչությունում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Սկարանոն հետաքննության տակ է առնված մի քանի կասկածելի գործարքների համար, որոնք իրականացվել են Վատիկանի բանկի միջոցով։

Այդ գործի շրջանակներում ձերբակալվել է ևս 2 մարդ. իտալական հատուկ ծառայությունների գործակալ և բրոքեր։

 

Ձերբակալությունից 2 օր առաջ Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր Վատիկանի բանկի գործունեության հետաքննությամբ զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին։