Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 3 մարդ է զոհվել

20:53 • 29.06.13

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում անցկացվող խաղաղ ցույցի ժամանակ, որը հանկարծակի անկարգությունների է վերածվել, զոհվել է 3 մարդ, ևս 25-ը վիրավորվել են, հայտնում է rosbalt.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով:


Տեղի իշխանությունների ներկայացուցիչների տվյալներով՝ զոհվածներից երկուսը «Սելեկա» ապստամբական խմբավորման անդամներ են եղել:


Ցույցերը սկսվել են նախօրեին Կենտրանական Աֆրիկայի մայրաքաղաքում: Դժգոհությունները մարդկանց շրջանում առաջացել են ավելի վաղ ապստամբների կողմից առևանգված ուսանողի սպանությունից հետո:


Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին «Սելեկա» ապստամբական խմբավորման զինյալների և մայրաքաղաք Բանգիի բնակիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 20 մարդ է զոհվել: