Եգիպտոսում պատգամավորները հրաժարական են տալիս՝ ի նշան բողոքի

23:19 • 29.06.13

Եգիպտոսի խորհրդարանի Վերին պալատի մի քանի պատգամավորներ ի նշան երկրի գործող նախագահի վարած քաղաքականության դեմ բողոքի հայտարարել են հրաժարական տալու մասին, հայտնում է Вести-ն։

 

Միևնույն ժամանակ, ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ Մուհամեդ Մուրսիի հրաժարականի մասին իրենց խնդրագիրն արդեն հավաքել է 22 մլն-ից ավելի ստորագրություն։

 

Ընդդիմադիր ուժերի գլխավոր ակցիան նախատեսված է կիրակի։ Դրան կարող է մասնակցել մինչև 15 մլն մարդ։

 

Սակայն Մուրսիի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև զանգվածային անկարգությունները սկսվել են դեռ նախօրեին։ Անկարգություններին զոհ է գնացել 3 մարդ, նրանց թվում՝ ԱՄՆ քաղաքացի։ Տուժել է ավելի քան 200 մարդ։ ԱՄՆ իշխանությունները բռնությունների նոր ալիքի կապակցությամբ թույլ են տվել իրենց պետական ծառայողներին լքել Եգիպտոսը։