Lufthansa-ի օդանավը ԱՄՆ-ում արտակարգ վայրէջք է կատարել կասկածելի հոտի պատճառով

00:15 • 29.06.13

Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը ուրբաթ արտակարգ վայրէջք է կատարել Սիեթլի օդանավակայանում օդանավի սրահում տարածված կասկածելի հոտի պատճառով, տեղեկացնում է rosbalt.ru-ն:

 

Սան Ֆրանցիսկոյից Մյունխեն թռչող ինքնաթիռում են գտնվել 323 ուղևորներ և անձնակազմի 16 անդամներ, հաղորդում են առցանց լրատվամիջոցները:

 

Հաղորդվում է, որ ուղևորներից երեքն իրենց վատ են զգացել հոտի պատճառով: Ինքնաթիռի սարքավորումներում անսարքություն չի հայտնաբերվել, տեղեկացնում է աղբյուրը: