Մոսկվայում հանրակացարաններից մեկում ներգաղթյալների մասնակցությամբ ծեծկռուտքից հետո 60 մարդ է ձերբակալվել

10:40 • 29.06.13

Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 60 մարդու՝ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող հանրակացարաններից մեկում ծեծկռտուք կազմակերպելուց հետո. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Ծեծկռտուքը տեղի է ունեցել հունիսի 28-ի երեկոյան։ Բախումը տեղի է ունեցել շենքում բնակվող ներգաղթյալների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, որոնք եկել էին ստուգելու ներգաղթյալների բնակվելու օրինականությունը։


Ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել շենքի 35 բնակիչներ և հասարակական կազմակերպությունների 25 ներկայացուցիչներ։


Ինչպես տեղեկացրել են ՆԳՆ-ում, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ինքնուրույն ստուգայցեր են իրականացնում՝ պարզելու համար անօրինական ներգաղթյալների զանգվածային բնակության վայրերը։