Մոսկովյան այգիներում արհեստական մառախուղ են ստեղծում՝ տապի դեմ պայքարելու համար

13:40 • 29.06.13

Չափազանց տաք եղանակի պատճառով ՌԴ մայրաքաղաքի ղեկավարությունը որոշել է քաղաքային այգիներում «թարմության կղզյակներ» կառուցել՝ այնտեղ տեղադրելով սարքավորումներ, որոնք ջուր են ցողում՝ ստեղծելով արհեստական մառախուղ։
 

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, այս ամառ Մոսկվայի մայրաքաղաքի կանաչ գոտիներում կաշխատեն սարքեր, որոնք ջրի կաթիլներ են ցողում։Այդ համակարգը արհեստական մառախուղ է ստեղծում, որն էապես թեթևացնում է տապը փողոցներում։


Քաղաքային թիվ 25 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Խոդորովիչը վստահ է, որ սարքավորումը կարող է էապես կրճատել արևահարվող մարդկանց թիվը։


Օդերևութաբանները հաղորդում են, որ առաջիկայում Մոսկվայում ջերմաստիճանը շարունակելու է 30 աստիճանից ավելի մնալ։ Օդի ցուցիչները, համաձայն օդերևութաբանների, նորմայի սահմաններին կհասնեն միայն օգոստոսին։