Մոսկվայի երկինք «ծածկելու» համար կհերթապահեն նորագույն 4 ռադարային համակարգեր

15:21 • 29.06.13

Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության զորքերը ստացել են 4 նորագույն ռադիոտեղորոշիչ կայաններ և դրանք մարտական հերթապահություն են իրականացնելու՝ «ծածկելով» Մոսկվայի երկինքը չորս ուղղություններով. տեղեկացնում է Интерфакс-ը։


«Հետախուզական այդ միջոցները թույլ կտան հայտնաբերել օդային թիրախները՝ այդ թվում թևավոր հրթիռները՝ մեծ հեռավորության վրա։ Դրանց օգտագործումը հնարավորություն կտա հայտնաբերել և պատասխան հարված տալ հակառակորդին՝ անհրաժեշտության դեպքում»,- հաղորդել է գեներալ-մայոր Կիրիլլ Մակարովը։


Նա նշել է, որ իրենց հիմնական գործը լինելու է Մոսկվայի ու երկրի կենտրոնական արդյունաբերական շրջանների պաշտպանությունը։