Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած սեռական փոքրամասնությունների ցույցի ընթացքում 65 մարդ է ձերբակալվել
Պետերբուրգի կենտրոնում այսօր ցույց էր կազմակերպվել՝ ուղղված սեռական փոքրամսանությունների պաշտպանությանը: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ցուցարարների և ազգայնամոլների միջև առաջացող բախումները, ինչի արդյունքում շուրջ 70 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Սեռական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղված բողոքի ցույցի մասնակիցներից 55-60 հոգի են ձերբակալվել, ևս 11-ը ձերբակալվել են նրանց հակառակորդ ազգայնամոլների շարքից, որոնց տեղափոխել են տարբեր ոստիկանական բաժանմունքներ:
Ըստ հաղորդվող տվյալների՝ ձերբակալվածների մեծ մասին նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել՝ ոստիկանությունը դիմադրություն ցւոցաբերելու և զանգվածային միջոցառումների կազմակերպման կարգապահության կանոնների խախտման համար:










