Սիրիայում առևանգել են գերմանական հումանիտար կազմակերպության 3 աշխատակիցների

23:04 • 29.06.13

Սիրիայում գերմանական հումանիտար կազմակերպության երեք աշխատակիցներ են առևանգվել, տեղեկացնում է rosbalt.ru-ն:

 

Կազմակերպության հիմնադիր Ռուպերտ Նոյդեկի տեղեկացմամբ՝ Գերմանիայի քաղաքացիներն անհետացել են մայիսի 15-ին, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով միայն հիմա են այս մասին հայտնում:

 

Հաղորդվում է, որ մեկ ու կես ամիս առաջ առևանգված մեխանիկը, շինարարն ու ինժեները զբաղված են եղել Հարիմ քաղաքում հիվանդանոցի շինարարությամբ:



Հիշեցնենք, որ մայիսի 15-ին սիրիացի ապստամբները առևանգել էին ՄԱԿ-ի բազմազգ զինուժի երեք խաղաղապահների, ովքեր հերթապահում էին Գոլանի բարձունքներում: Սակայն նրանց ավելի ուշ ազատ էին արձակել: