Թաիլանդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 ոստիկան է զոհվել
Թաիլանդի հարավային նահանգում բեռնատար մեքենայի պայթյունի հետևանքով 8 ոստիկան է զոհվել, ևս երկուսը վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է BBC-ն:
Բեռնատարը, որում 10 ոստիկաններ են եղել, պայթել է ճանապարհին տեղադրված ռումբի վրայով անցնելիս: Ոստիկանության տվյալներով՝ պայթյունն ուժգին է եղել, և մեքենան ամբողջովին այրվել է: Պայթյունը տեղի է ունեցել շրջանում, որտեղ գործում են երկրի իշխանությունների դեմ հանդես եկեղ ապստամբ իսլամիստները:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ վերջին 10 տարիների ընթացքում իսլամիստների հարձակումների հետևանքով Թաիլանդում ավելի քան 5000 մարդ է զոհվել:










